«Օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղան բերման է ենթարկվել ոստիկանություն

Դեկտեմբերի 26-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության՝ վարչության պետ Վահան Աղգաշյանի և ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ Աշտարակ քաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Պոպոքջարդիչ» անվանումը։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված օպերացիայի շրջանակում սառը զենք կրելու կասկածանքով Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու 2-րդ շենքի բակից ոստիկանության Աշտարակի բաժին է բերման ենթարկվել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գրիգոր Հակոբյանը։ 

 

Գրիգոր Հակոբյանը «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղան է և քրեական աշխարհում հայտնի է «Կուկ» մականվամբ։ Վերջինս եղել է BMW X5 մակնիշի 90 XX 089 համարանիշի ավտոմեքենայով, որի մեջ էլ հայտնաբերվել է սառը զենք և «բիտա»։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Քաղաքականություն