Նպաստառուներն աշխատանքի անցնելուց հետո 6 ամիս կշարունակեն նպաստ ստանալ. Բաթոյան
Հայաստանում ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամն աշխատանքի ընդունվելուց հետո 6 ամիս դեռ կշարունակի նպաստ ստանալ։ Այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
«Պետությունը նպաստ ստացող ընտանիքների` աշխատունակ անդամներին աշխատանքներ կառաջարկի, և աշխատանքի ընդունվելուց հետո դեռ 6 ամիս նրանց նպաստ կտրամադրվի։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2020–ի ապրիլի 1–ից»,– նիստի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նա հայտնեց նաև, որ եթե նպաստառու անձը պետության առաջարկած աշխատանքներից երկու անգամ հրաժարվի, այլևս նպաստ չի ստանա։ Բաթոյանի խոսքով` այսուհետ նպաստ ստանալ–չստանալու հարցը որոշելու ժամանակ հաշվի կառնվի նաև վարկային պատմությունը, այսինքն` եթե անձն ամսական 100 հազար դրամ վարկ մարի, ապա նա չպետք է ընդգրկվի նպաստառուների ցուցակում։
Հիշեցնենք, որ 2019–ին նպաստառու ընտանիքների միջին ամսական թիվը կազմում է 99 900, որից սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը 26 799 է, իսկ երեխա ունեցող ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը` 73 101: 2019 թվականի համար 37,7 մլրդ դրամի նպաստ է նախատեսվել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...