Մոսկվայում Գևորգ և Գոհար Վարդանյանների սառցե քանդակը կտեղադրվի
Մոսկովյան Պոկլոննայա բլրի վրա կտեղադրվի սառցե քանդակ՝ նվիրված խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններին, հայտնում է ria.ru-ն՝ ՌԴ արտաքին հետախուզական ծառայության մամուլի ծառայությանը հղումով։
Սառցե քանդակը զույգին կներկայացնի 1946թ․ իրենց առաջին ամուսնության ժամանակ։ Հայտնի է, որ Վարդանյաններն ամուսնացել են երեք անգամ, բայց միայն առաջինի՝ իսկական արարողության ժամանակ է Գոհար Վարդանյանը ճերմակ զգեստ կրել։ Մյուս ամուսնությունները տեղի են ունեցել հետախուզական գործողությունների շրջանակում։
Աղբյուրը մանրամասնում է, որ քանդակի բացումը տեղի կունենա երկուշաբթի՝ «Սառցե Մոսկվա» ամանորյա փառատոնի շրջանակում։
«Մենք չէինք կարող անտարբեր անցնել ամբողջ կյանքն ի շահ մեր պետության աշխատած Վարդանյանների բացառիկ ճակատագրի կողքով, և ցանկանում ենք նրանց հերոսության մասին պատմել հանրության լայն շերտերին»,- ասել է փառատոնի հեղինակ Ալեքսանդր Կովտունեցը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...