ՀՀ ՊՆ պաշտոնյաները յուրացրել են նախարարությանը տրամադրած МО-երը․ ORSIS-ի ներկայացուցիչ
ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատանքից ազատվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ORSIS-ի հետ ստեղծված իրավիճակով պայմանավորված, սակայն հիմնական մեղավորները դեռեւս պատժված չեն: Այս մասին РИА Новости- ի հետ զրույցում ասել է ORSIS ռուսական զինագործական ընկերության ներկայացուցիչը։
«Մինչ այժմ անհայտ է, թե ինչու չկա պաշտոնական պատասխան ՀՀ ՊՆ-ի հետ հանդիպելու մասին մեր հրավերին: Մենք ստացել ենք տեղեկություններ այն մասին, որ, որպես նմուշներ, նախարարությանը տրամադրած մեր МО-երը յուրացվել են ՀՀ ՊՆ-ի կոնկրետ պաշտոնյաների կողմից»,- նշել է նա:
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ORSIS ռուսական զինագործական ընկերությունում տեսնում են առաջընթաց Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու մասին ավելի վաղ կասեցված մրցույթի գործընթացում:
Հիշեցնենք՝ ORSIS-ին ներառել էին ՀՀ ուժային կառույցներին զենք մատակարարող ընկերությունների «սեւ ցուցակ»-ում անմիջապես մրցույթից հետո, որի արդյունքներով ընկերությունը մի քանի միլիոն դոլարի զենք պետք է մատակարարեր Հայաստանին: ՌԴ առեւտրի նախարարությունն ավելի ուշ պաշտոնական նամակ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ հայկական կողմի որոշումն անընդունելի եւ ոչ տրամաբանված համարելով:
Նշենք, որ պարզաբանում ստանալու նպատակով փորձել ենք կապ հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, սակայն չհաջողվեց։
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...