Արայիկ Հարությունյանը գործընկերներին ներկայացման տոմսեր է նվիրել
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գործադիր իշխանության գործընկերներին նվիրել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 1-ին նախատեսված «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման տոմսեր:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
«Ամանորի տոնական օրերին մշակութային կյանքն այս տարի աննախադեպ ակտիվ է լինելու: Ներմուծում ենք տարին դասական համերգով ամփոփելու ավանդույթ, որն ընդունված է որոշ երկրներում:
Դեկտեմբերի 31-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա տոնական համերգով: Նախկինում, որպես կանոն, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը, մշակութային կյանքը մարում էր, այդ օրերին թատրոններում ներկայացում գրեթե չէր լինում:
Այս տարի մշակութային կյանքի տրամաբանությունը փոխված է. տոնական օրերին փոքրերի, մեծահասակների և ընտանիքով այցելելու համար կազմակերպվել է շուրջ 20 ներկայացում»,- հայտարարել է Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ կառավարության այս տարվա վերջին նիստում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...