«Ժամանակ». Հերթական փախուստը երկրից

«Ժամանակ» թերթը գրում է. 

 

Դեկտեմբերի 20-ին տեղեկություն տարածվեց, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում որոշում է կայացվել ձերբակալել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող Զեյթունի կահույքի գործարանի տնօրենին և ՀՖՖ տեխ.հսկիչին: Մեր տեղեկություններով՝ նշյալ անձինք այլևս Հայաստանում չեն, և նրանց երկրից փախչելուն ակտիվորեն նպաստել է Ռուբեն Հայրապետյանը:

 

Խնդիրն այն է, որ Հայրապետյանին մեղսագրվող հանցագործությունների մեծ մասը կատարվել է այս անձանց միջոցով, և մտահոգություն կա, որ հանցագործության հետքերը թաքցնելու համար, նրանք կարող են ընդհանրապես ոչնչացվել: Այնպես որ, այս անձանց շուտափույթ հայտնաբերումը կարող է օգնել ոչ միայն հանցագործությունների բացահայտմանը, այլ նաև նրանց ֆիզիկական անվտանգության ապահովմանը:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ