Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 42 հրշեջ-փրկարար
Դեկտեմբերի 25-ին, ժամը 03:35-ից հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 42 հրշեջ-փրկարար: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 09:33-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ-ից հարավ ընկած անտառային հատվածում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
Ժամը 18։08-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են։ Մոտ 40 հա անտառածածկ տարածքում այրվել են տերևներ, կոճղեր և բուսածածկ տարածք։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղից 15 աշխատակից և Եղեգնուտ գյուղի 10 բնակիչ. սահմանվել է հերթապահություն։
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...