Քննիչը կալանավորման միջնորդություն է ներկայացրել. Արմեն Թավադյանի պաշտպան
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալման բողոքի քննությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, գրում է News.am-ը:
Փաստաբանը հայտնեց նաև, որ Հատուկ քննչական ծառայության քննիչը կալանավորման միջնորդություն է ներկայացրել․
«Ձերբակալության բողոքի քննության պահին ՀՔԾ քննիչը ներկայացրել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն։ Համաձայն մեր օրենսդրության՝ երկու հարցը պետք է քննվի մեկ պրոցեսով։ Առաջին բողոքի ընթացակարգը սպառել ենք, ձերբակալման մասով քննարկումներ ունեցել ենք, հիմա վաղը ժամը 11-ին գործի քննությունը շարունակվելու է կալանքի միջնորդության մասով։ Դատարանին խնդրել ենք ժամանակ տալ, որպեսզի ծանոթանանք նյութերին, հասկանանք՝ ինչ հիմնավորումներ են ներկայացված, որ կարողանանք առարկել»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...