Ո՞րն է երաշխիքը, որ Դավիթի հետ եղածը այլ ուսանողի հետ չի պատահի. Ապրիլյանի պատերազմի մասնակից
Ո՞րն է երաշխիքը, որ Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի հետ եղածը այլ ուսանողի հետ չի պատահի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ապրիլյան պատերազմի մասնակից, Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Շուլի Հակոբյանը։
«Դավիթ Ափոյանը իմ ընկերն է: Ինքը ուժեղ մարդ է, վստահ եմ երեկ տեղի ունեցածը առանձնապես մեծ բան չէր իր համար: Դավիթը նույնիսկ աջակցության կարիք էլ առանձնապես չունի: Որպես ընկեր ինձ հանգիստ եմ զգում:
Բայց խնդիրն այն է, որ ոչ բոլորն են պարտավոր Դավիթի պես ուժեղ լինել: Խնդիրն այն է, որ նման իրավիճակում հայտնվելով՝ շատերը հաստատ կկոտրվեին, ընկնելով դժվար ապրումների մեջ: Բայց ո՞րն է երաշխիքը, որ Դավիթի հետ եղածը այլ ուսանողի հետ չի պատահի:
ԵՊՀ-ն ակադեմիական տարածք պետք է լինի: Այստեղ ցանկացած արտաքին անօրինական միջամտությունը պետք է ԵՊՀ ղեկավարության կողմից կանխվի: Բայց ի՞նչ անել, եթե դեպքը արդեն տեղի է ունեցել: Ինչպե՞ս է ԵՊՀ-ն հետագայում փորձելու կանխել նման միջադեպերը: ԵՊՀ-ն՝ որպես մեկ ամբողջություն, ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում:
Վաղը Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստն է: Երեք ամիս առաջ ընտրվել եմ Խորհրդի անդամ և պատրաստվում եմ վաղը բարձրաձայնել այս խնդրի մասին: Կարծում եմ ԵՊՀ-ն Հոգաբարձուների խորհրդի մակարդակով պետք է դատապարտի տեղի ունեցածը, պահանջի մեղավորների բացահայտում և պատժում, ինչպես նաև ստեղծի մեխանիզմներ նման երևույթները ապագայում բացառելու համար»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ոստիկանները երեկ ԵՊՀ շենքից ձեռնաշղթաներով բերման էին ենթարկել այդ բուհի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին։ Նա հարցաքննվելուց հետո ազատ էր արձակվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...