Խոշոր ավտովթար․ վարորդն ու ուղևորը, ովքեր պայմանագրային զինծառայողներ են, տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում BMW մակնիշի 35 VQ 715 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս չպարզված հանգամանքներում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ծառերին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով BMW-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային հրշեջ-փրկարարները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով մեքենայից պոկված դետալները ջարդել են հարեւանությամբ գտնվող տան պատի ապակիները, վնասել նաեւ վթարի հարեւանությամբ կայանված մեկ այլ ավտոմեքենա:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղեւորը պայմանագրային զինծառայողներ են, իսկ BMW-ն էլ վերածվել է մետաղե ջարդոնի:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...