«Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն կանչել էր Դավիթին, համոզել` չանել նման բան
«Հրապարակ» թերթը գրում է.
Դեկտեմբերի 26-ին ԵՊՀ-ում հրավիրվելու է հոգաբարձուների խորհրդի նիստ, որտեղ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ուսանողների հետ հանդես է գալու կոշտ պահանջով` մրցույթ հայտարարել ռեկտորի թափուր պաշտոնի համար։ «Իշխանությունները փորձում են նախ «Կրթության մասին» օրենքն ընդունել, նոր մրցույթ հայտարարել, որ իրենց թեկնածուն անցնի։ Նոր խորհուրդը 12 անդամից է․ 6-ին նշանակում է նախարարը, 4-ին` ԵՊՀ-ն, 2-ը՝ գործարար աշխարհից։
Այսօրվա խորհրդի նկատմամբ իշխանությունը վստահություն չունի, և Արայիկ Հարությունյանի, Հովհաննես Հովհաննիսյանի պահանջով մրցույթն անվերջ հետաձգում են, ինչն էլ փորձում էր կանխել ուսխորհուրդը։ Ռեկտորի ԺՊ-ն կանչել էր Դավիթին, համոզել` չանել նման բան․ զրո արդյունք։ Ուստի երեկ թատերականացված միջոցառմամբ՝ ոստիկանների միջոցով բերման ենթարկեցին Ափոյանին` համալսարանի միջանցքներով քաշ-քաշ անելով, որ ուսանողները վախենան, և վաղվա նիստն անցնի ըստ իշխանական սցենարի»,- ասաց ԵՊՀ պաշտոնյան:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում՝Դեկտեմբերի 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 27-ին,...