Էրիկ Գրիգորյանը՝ բնական եղևնիների վաճառքի վերահսկողության մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին՝ արդյո՞ք տոնածառերի վաճառքի վերահսկողություն իրականացվում է:
Նախարարը հայտնեց, որ տոնածառ հատելու թույլտվություն չի տրվել որևէ մեկին, միայն Գյումրու քաղաքապետարանն է դիմել, որ սանիտարական հատման ենթակա ճյուղերից հատեն, Գյումրու տոնածառը ձևավորեն:
«Այլ առանձին քանակ չունենք, ունենք սանիտարական և խնամքի հատումներ, վաճառվող եղևնիների ավելի քան 99 տոկոսը ներմուծված ծառերն են»,- ասաց նա:
Գրիգորյանը նշեց, որ եղևնիների հատման վերահսկողությունն իրականացնում է տեսչական մարմինը, յուրաքանչյուր բնապահպանական հնարավոր իրավախախտման դեպքում աշխատակիցները մոտենում են, հարցնում, ուսումնասիրում, տվյալները ստուգում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...