Հասարակություն

Երևանում գետերի մոտ ապրողների տուն հյուր չի գնում գարշահոտության պատճառով. քաղաքապետը արձագանքեց խնդրին

WRed
Երևանում գետերի մոտ ապրողների տուն հյուր չի գնում գարշահոտության պատճառով. քաղաքապետը արձագանքեց խնդրին

Գետերում այնքան աղբ կա, որ պետք է դրա մասին մտածել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ներսիսյանը:

 

«Եթե հանձնախումբ ստեղծվի, ես կարող եմ տանել, ցույց տալ, թե գետերում ինչ է կատարվում: Երեւի պետք է կոլեկտորներ դրվի գետերի վրա: Բյուջեում 38 մլն դրամ փող եք հատկացնում մաքրման համար, բայց սայլը տեղից չի շարժվում: Նախկինում այդ գետերում ձկներ կար, հիմա ոչինչ էլ չկա:

 

Ես առաջարկում եմ հանձնախումբ ստեղծել: Երեւանում գետերի մոտ ապրող բնակիչների տուն հյուր չի գնում գարշահոտության պատճառով»,-ասաց նա:

Քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայնեց նրա հետ՝ հավելելով. «Ես համաձայն եմ, մենք սկսելու ենք պրոցես, որ խոշոր չափի աղբը, որի մեջ մտնում է նաեւ այն ամենը, ինչ նշեցիք: Հաջորդ տարի արդեն արդյունքներ կունենանք: Դրա հետ կապված նաեւ ունեցել ենք խորհրդակցություն կառավարությունում՝ վարչապետի գլխավորությամբ:

 

Հենց շրջակայքում ապրող մարդիկ էլ հենց շատ հաճախ ստեղծում են այդ խնդիրները, որից հետո բողոքում են: Անգամ մի անգամ տեսել եմ, որ իմ աչքի առաջ աղբը գցում են գետը: Ես դիտողություն եմ արել, ասում է՝ դե էսպիսի վիճակ է, ես էլ գցում եմ: Աղբն իր ոտքով չի գալիս, մարդիկ են նետում: Մենք այդ հզորությունները չունենք, որ մարդիկ թափեն, մենք հավաքենք: Մենք կարող ենք մեկ անգամ հավաքել, զրոյացնել, բայց անընդհատ դա չենք կարող շարունակել, քաղաքացիները մեզ այս հարցում պետք է օգնեն»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250