2020թ. ջուրն ու էլեկտրաէներգիան չեն թանկանա. Բաղրամյան
ՀՀ սպառողները ջրի, էլեկտրաէներգիայի համար կշարունակեն վճարել գործող սակագներով: Դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նրա վկայությամբ՝ էներգետիկ համակարգում առկա խնայողությունները հնարավորություն են տվել, որ ԱԷԿ-ի ծառայության ժամկետը երկարացնելու նպատակով, վարկի մարումը սակագնում ներառելով հանդերձ, սակագնի բարձրացում տեղի չի ունեցել: Վարկի մարման 21 մլն դոլարի վերադարձ է ներառվել:
Նշենք, որ ԱԷԿ-ի ծառայության երկարացման համար վարկի մայր գումարի մարման ժամկետը 2020թ. հունվարից է սկսվելու:
Ինչ վերաբերում է ջրի սակագնին, ապա սպառողները կվճարեն գործող 180 դրամով: Հիշեցնենք, որ 2019թ. համար հանձնաժողովը հաստատել էր 191 դրամ սակագին, սակայն սպառողները վճարում էին 180 դրամով, 11 դրամ սուբսիդիան տրամադրում էր կառավարությունը:
Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ ՀԾԿՀ նախագահը չխոսեց, ասելիքը նույնն էր՝ մինչև եկող տարվա ապրիլ գազի սակագինը չի բարձրանա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...