Վարորդներին հորդորում ենք դեռևս չշտապել 2020 թվականի կարմիր գծերի վճարման հարցում
Վերջին օրերին Auroranews խմբագրություն զանգահարում են բազմաթիվ վարորդներ և հետաքրքրվում՝ արդյո՞ք սպասվելիք փոփոխություն կա կարմիր գծերի վճարումների համակարգում:
Վարորդները մտավախություն են հայտնում, որ եթե հիմա՝ 2019 թվականին, վճարեն կարմիր գծանշումների համար սահմանված գումարը 2020 թվականին այն կարող է համարվել չվճարված։
Auroranews-ը կապ հաստատեց «Փարկինգ Սիթի Սերվիս» կազմակերպության հետ հասկանալու՝ արդյո՞ք կա որևէ փոխոխություն և ինպես են իրականացվելու 2020 թվականի կարմիր գծանշումների վճարումները:
«Փարկինգ Սիթի Սերվիս»-ի աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ բոլոր հարցերը կկարգավորվեն Երևանի ավագանու առաջիկա նիստից հետո:
«Դժվար է հիմա կոնկրետ պատասխան տալը, 2020 թվականի կամիր գծանշումների վճարումների իրականացման կարգավորումը կհստակեցվի դեկտեմբերի 25-ին կայանալիք Երևանի ավագանու նիստից հետ։ Սակայն մենք հորդորում ենք վարորդներին, որ վարորդները 2020 թվականի կարմիր գծանշումների համար վճարումներ չկատարեն, այլ սպասեն ավագանու նիստի որշմանը»,- ասաց աշխատակիցը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում՝Դեկտեմբերի 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 27-ին,...