ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեծաձորում ավագանիների ստորագրություններ են կեղծվել․ բացահայտում
Ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում կատարված աօպրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, համայնքի ղեկավարը չարաշահել է պաշտոնեական դիրքն ու կեղծիքներ կատարել։
Բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մեծաձորի համայնքապետարանի որոշ պաշտոնատար անձինք այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կազմել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակությամբ մի քանի հողամաս վարձակալությամբ տրամադրել են մի քաղաքացու։
Պարզվել է, որ Մեծաձոր համայնքի ավագանին նիստեր չի գումարել, ինչպես և հիշյալ հողամասերը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերում ստորագրությունները կեղծված են։ Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է նախաքննական մարմնին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական վթար Դավիթ Բեկ փողոցում. քաղաքացին մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր և վիրավորներ
Թբիլիսիի օդնավակայան տանող ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Sputnik Грузия-ի փոխանցմամբ` երթուղային միկրոավտոբո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բնակարանային գողության դեպքեր են բացահայտվել
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Վանաձորի Նար-Դոսի փ...