ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բնակարանային գողության դեպքեր են բացահայտվել
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Վանաձորի Նար-Դոսի փողոցի մի բնակիչ ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 9-ից 10-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իրենց առանձնատան դուռը և հափշտակել կենցաղային իրեր:
Ոստիկանները մեկնել են դեպքի վայր, ուսումնասիրել տան տարածքը, կազմել համապատասխան արձանագրություններ: Գողության փաստով հարուցվել է քրեական գործ:
Բացահայտման ուղղությամբ լայնածավալ հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել: Օպերատիվ հարցումների արդյունքում շուտով տեղեկություններ են ստացվել, որ գողությունը հնարավոր է՝ կատարած լինի Վանաձորի Ամիրյան փողոցի 38-ամյա մի բնակիչ:
Դեկտեմբերի 19-ին կասկածվողը Ներսիսյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 38-ամյա տղամարդը 2019 թվականին Վանաձորում կատարել է ևս ութ բնակարանային գողություն և գողության փորձեր:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական վթար Դավիթ Բեկ փողոցում. քաղաքացին մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր և վիրավորներ
Թբիլիսիի օդնավակայան տանող ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Sputnik Грузия-ի փոխանցմամբ` երթուղային միկրոավտոբո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեծաձորում ավագանիների ստորագրություններ են կեղծվել․ բացահայտում
Ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում կատարված աօպրինություննե...