ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դալմայի այգիների տարածքում ապրող ընտանիքը հրաժարվում է դուրս գալ իր տնից. նրանց 3 օր ժամանակ են տվել
«Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի աշխատողները, Մալաթիայի ոստիկանների աջակցությամբ, Դալմայի այգիների վերջին հողօգտագործողներին այսօր փորձել են դուրս հանել տարածքից, որտեղ նրանք ապրել են 2 տասնամյակ, գրում է shantnews.am-ը:
Տարածքը, սակայն, իրենցը չէ: Այդ տարածքում գտնվող ինքնաշեն կառույցի բնակելի հատվածը քանդել են, անասունների համար նախատեսված տարածքը՝ ոչ:
Երկար բանակցություններից հետո ոստիկաններն ամուսիններին 3 օր ժամանակ են տվել տարածքը ազատելու համար: Սա թվով 75-րդ տնտեսվարողն է այդ տարածքում: 74-ը ստացել է փոխհատուցում և հեռացել: Նշենք, որ «911» ծառայությունում այսօր ահազանգ էր եղել այն մասին, որ այդ բնակիչները օգնության կարիք ունեն:
Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը տեղում քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Սարգսյանը ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը։Հիշեցնե...
ՈՒՂԻՂ. Քիչ անց կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը. ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Հանրապետության հրապարակում քիչ անց կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը: Միջոցառմանը մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունվարի 1-ից խախտումներ կատարող վարորդներն ոչ միայն կտուգանվեն, այլև կիջեցվեն նրանց միավորները
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...