Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում. հետիոտնը մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Վայք քաղաքում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ռոման Թ-ն իր վարած Mеrcedes մակնիշի 34 TA 797 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհը անթույլատրելի հատվածով անցնող մոտ 60 տարեկան տղամարդ հետիոտնի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է հիվանդանոց, և օպերատիովրեն ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։ Փաստի առթիվ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի և մահացածի ամբողջական տվյալները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի բաժնում՝ որպես քրեական հետախուզության օպերլիազոր։
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...