Փրկարարները պայքարում են հրդեհների դեմ
Դեկտեմբերի 24-ին, ժամը 08:04-ին «Բլդղանուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 135 փրկարար, Գանձաքար գյուղի 4 բնակիչ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» մասնաճյուղի 11 աշխատակից:
«Բլդղանուտ» կոչվող հանդամասի հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 17:55-ին:
Մոտ 3 հա տարածքում այրվել են փայտի թափուկներ, չորացած տերևներ և մացառուտ:
Վերոնշյալ տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս «Պատ քար» կոչվող հանդամասում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ: Տվյալ հանդամասում այրվել են մոտ 5000 քմ փայտի թափուկներ, չորացած տերևներ և մացառուտ:
«Պատ քար» կոչվող հանդամասի հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին:
Ժամը 18:45-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...