Մեկ դար առաջ Ագուլիս հայկական բնակավայրը վերածվեց ավերակի. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Ագուլիսի հայկական ջարդերի 100-ամյակի առիթով։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր մենք հիշատակում ենք Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցը: Մեկ դար առաջ՝ 1919թ. դեկտեմբերի 24-ից 25-ը խաղաղ հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային կոտորածի, իսկ Նախիջեւանի այս հինավուրց հայկական բնակավայրը վերածվեց ավերակի:
Արժանահիշատակ է, որ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, ի պատասխան այս ջարդերին, դիմել էր միջազգային հանրությանը եւ, մասնավորապես՝ Անտանտի երկրներին՝ իր տարածքում իրականացվող բռնությունները կանխարգելելու եւ տարածաշրջանի հայերի անվտանգությունն ապահովելու կոչով:
Դժբախտաբար Նախիջեւանի հայերի դեմ գործած հանցանքները չսահմանափակվեցին միայն 20-րդ դարի պատմությամբ, այլեւ նոր դրսեւորում ստացան մեր օրերում, երբ ադրբեջանական իշխանությունները, վերջնականապես հայաթափելով Նախիջեւանը, իրականացրեցին նաեւ հայկական մշակութային ժառանգության համակարգված եւ զանգվածային ոչնչացումը: Արդյունքում ամբողջովին ավերվեցին հազարավոր քրիստոնեական հուշարձաններ՝ այդ թվում եկեղեցիներ, վանքեր եւ խաչքարեր՝ Ջուղայում, Ագուլիսում եւ այլուր:
Ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից միջնադարյան քրիստոնեական արվեստի գլուխգործողներ համարվող Ջուղայի հազարավոր խաչքարներ ոչնչացումը, որը փաստագրված է տեսաձայնագրությամբ, կմնա համաշխարհային պատմության մեջ որպես մշակութային վայրագությունների անգերազանցելի դրսեւորում:
Այսօր, այս ողբերգական դեպքերից հարյուր տարի անց Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու եւ ապահովելու հայ ժողովրդի գոյության եւ խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում՝Դեկտեմբերի 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 27-ին,...