Կադաստրի կոմիտեն կհամագործակցի Ասիական զարգացման բանկի հետ
Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչ՝ քաղաքաշինության ավագ մասնագետ Մարիա Պիա Անկոռային դեկտեմբերի 23-ին հյուրընկալել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:
Սուրեն Թովմասյանը մանրամասն ներկայացրել է Կադաստրի կողմից ավելի վաղ սկսված և առաջիկայում իրագործելիք ծրագրերը։ Կոմիտեի մասնագետները հյուրին ներկայացրել են նաև, թե համագործակցության և աջակցության նախնական ինչ պայմանավորվածությունների ունի Կոմիտեն տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ։
Ինչպես տեղեկացրին կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կոմիտեի ղեկավարը շատ կարևոր է համարել ինչպես նոր, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի համատեղ քննարկումներն ու հետագա հնարավոր փոխգործակցության հեռանկարը Ասիական զարգացման բանկի հետ:
Հանդիպման վերջում կողմերն ուրվագծել են հարցերի նախնական այն շրջանակը, որում ցանկալի կլինի շարունակել հետագա համագործակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում՝Դեկտեմբերի 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 27-ին,...