Հրդեհված տանը 37-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Դեկտեմբերի 24-ին, ժամը 09:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր փողոցի թիվ 70 շենքի 35-րդ տարածքում հրդեհ է բռնկվել, որը մարված է, իսկ ներսում դի կա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարածքում հայտնաբերվել է Նարեկ Ղ.-ի (ծնված 1982 թ.) դին, որը տեղի ուժերով դուրս է բերվել բնակարանից:
Դեպքի վայրում հայտնաբերվել է մասամբ ջերմահարված էլեկտրական սալիկ, ծխացող բաճկոն և բաց թողնված ծորակ:
Փրկարարները ծխացող բաճկոնը դուրս են բերել բնակարանից և փակել ծորակը:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...