Հայտնիները ընդունում են Հրաչյա Հակոբյանի մարտահրավերը
Երգչուհի Իվետա Մուկուչյանն ընդունել է պատգամավոր Հրաչյա Հակոբյանի մարտահրավերը եւ ինքն էլ իր հերթին մարտահրավիրում է եւս 3 հոգու:
Մուկուչյանը իրեն նետված մարտահրավերն ընդունելուց հետո գրանցվել է himnadram.org կայքում եւ սկսած դեկտեմբեր ամսից՝ ամեն ամիս հիմնադրամին իր հաշվից ավտոմատ փոխանցվելու է 10.000 դրամ:
«Սիրով ընդունում եմ Հրաչյա Հակոբյանի մարտահրավերը: Մարտահրավերն ուղղում եմ Արմենչիկին, Սուպեր Սաքոյին եւ Գարիկ Պապոյանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհին:
Հրաչյա Հակոբյանը ընդունել էր քրոջ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մարտահրավերը ու մարտահրավիրել դերասաներ Խորեն Լեւոնյանին, Սոս Ջանիբեկյանին եւ երգչուհի Իվետա Մուկուչյանին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին վարչապետը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարեց, որ մարտահրավեր է նետում աշխարհի 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին, Ալեքսիս Օհանյանին՝ առաջարկելով ամեն ամիս 23 դոլար փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին: Եվ նրանցից յուրաքանչյուրն իր հերթին պետք է մարտահրավեր նետեր եւս 3 հայի եւ դա աներ հրապարակային:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում՝Դեկտեմբերի 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 27-ին,...