Բրեգովիչի չեղարկված համերգի տոմսերի գումարները կվերադարձվեն
Հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչի չեղարկված երեւանյան համերգի տոմսերը կվերադարձվեն: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցրել է կազմակերպիչ AVM Production ընկերության պրոդյուսեր Վիկտորյա Մալոյանը: Համերգն ի սկզբանե նախատեսված էր հոկտեմբերի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն տեղափոխվեց նոյեմբերի 24-ին:
Հետագայում այն ընդհանրապես չեղարկվեց, երբ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանի հրավերով Բրեգովիչն Ամանորի գիշերը ելույթ է ունենալու Հանրապետության հրապարակում:
ՄՀՀ-ում նախատեսված միջոցառման տոմսերն արժեին 5-60 հազար դրամ: Վերջերս սոցցանցերում բողոքներ էին հայտնվել, ըստ որոնց՝ կազմակերպիչները տոմսերը հետ չեն վերցնում, սակայն Մալոյանը ՀԺ-ին ասաց, որ այդպես չէ: Նա նշեց, որ գնորդների գումարները վերադարձվում են փուլ առ փուլ: Ասաց, որ վաճառված տոմսերի մոտ 40%-ի գումարները դեռ պետք է վերադարձվեն: Այս պահին AVM Production-ը հանդիսատեսին խնդրում է համբերատար լինել եւ հայտնում, որ գումարները կվերադարձվեն ժամանակացույցից փոքր շեղումով:
Մալոյանը նաեւ ասաց, որ մինչեւ հիմա վաճառված տոմսերի գումարները վերադարձվում են սեփական միջոցներից: Նա նշեց, որ համերգին պատրաստվելիս AVM Production-ը կանխավճար է փոխանցել Բրեգովիչին, ինչպես մարզահամերգային համալիրին (դահլիճի վարձակալության համար) եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին:
Նրա խոսքով՝ այս վճարումներից ոչ մեկը AVM Production-ին չի վերադարձվել, այդ պատճառով էլ տոմսերի գումարների վերադարձումը կատարվում է անձնական միջոցներից: AVM Production-ը պաշտոնական նամակ է ուղարկել Բրեգովիչի ներկայացուցիչներին գումարը վերադարձնելու խնդրանքով, սակայն դեռ պատասխան չի ստացել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում՝Դեկտեմբերի 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 27-ին,...