Ամենաոճային կանայք` ըստ Vogue հանդեսի
Բրիտանացի թոփ-մոդել եւ դերասանուհի Նաոմի Քեմփբելը Vogue հանդեսի վարկածով ճանաչվել Է 2019 թվականի ամենաոճային կանանցից մեկը: Լավագույն ճաշակի տեր հայտնիների ամբողջական ցուցակը հրապարակված Է հրատարակության կայքում: Լրագրողները նշում են, որ վերջին 12 ամսվա ընթացքում մոդելի զգեստապահարանում գերակշռել են Valentino, Versace եւ Alexander McQueen բրենդների հագուստները: Նրանք առանձնացրել են Mugler-ի՝ փետուրներով եւ խորը լանջաբացվածքով վարդագույն զգեստը, որը նա հագել Էր Fashion For Relief բարեգործական կազմակերպության միջոցառմանը: Վարկանիշում նաեւ հայտնվել Է անգլիացի կինոդերասանուհի Ջեմմա Չանը:
Հանդեսի տվյալներով՝ ոճաբան Ռեբեկա Քորբին-Մյուրեյի օգնությամբ կարմիր ուղեգորգի համար դերասանուհուն հաջողվում Է ստեղծել գլամուրային, բայց միեւնույն ժամանակ հարմարավետ կերպարներ: Ցուցակում հաջորդը ամերիկացի երգչուհի եւ դիզայներ Ռիհաննան Է: Հայտնին ամենաոճավոր կնոջ կարգավիճակ Է ստացել ոչ միայն Fenty նորաձեւության սեփական բրենդի շնորհիվ, այլեւ այն բանի համար, որ մասնակցել Է համաշխարհային մակնիշների հետ գործակցությանը, ինչպես նաեւ օգնել Է զարգանալ սկսնակ դիզայներներին:
Թվարկված աստղերին միացել Է նաեւ բրիտանացի դերասանուհի Ֆիբի Ուոլեր-Բրիջը, որը հայտնի Է «Ֆլիբեգ» սերիալում իր խաղացած դերով: Էպիզոդներից մեկում Ուոլեր-Բրիջը հայտնվում Է սեւ կոստյումով, որը գնվել Է TopShop խանութում: Սերիալի թողարկումից հետո նույնպիսի նմուշները վայրկենապես գնել են: Ամենաոճայինների հնգյակը եզրափակում Է բրիտանացի մոդել Ադվոա Աբոախը:
Անցյալ տարվա ընթացքում, Vogue-ի խմբագրության կարծիքով, Աբոախի լավագույն կերպարը դարձել Է սեպտեմբերին Լոնդոնի նորաձեւության շաբաթվա զգեստը: Մոդելը հայտնվել Է Molly Goddard-ի՝ սեղմանախշերով գործվածքից կարված վարդագույն զգեստով, Gucci-ի՝ ուսից կախվող պայուսակով եւ Chanel-ի սեւ բալետկաներով:
Դեկտեմբերին ավելի վաղ ֆրանս-ամերիկացի դերասան Թիմոթի Շալամեն ճանաչվել Է աշխարհի ամենաոճային տղամարդը: Այս տիտղոսը դերասանն ստացել Է GQ հրատարակությունից՝ նորաձեւության յուրօրինակ լուծումների շնորհիվ, որոնք նա ցուցադրում Է կարմիր ուղեգորգերի վրա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում՝Դեկտեմբերի 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 27-ին,...