Ադրբեջանում ՏԻՄ ընտրություններն անցել են բացահայտ կեղծիքներով. թուրքագետ

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում ՏԻՄ ընտրություններն անցել են բացահայտ կեղծիքներով, դրա մասին են փաստում բազմաթիվ տեսանյութերն ու ֆոտոները, որոնք հրապարակվել են ընդդիմության և դիտորդական առաքելություն իրականացնող անձանց կողմից: Եղել են դեպքեր, երբ դիտորդական առաքելությունների ոստիկանական ուժերով դուրս են բերել ընտրատեղամասերից: Հետաքրքիր մարտավարությամբ է առաջնորդվել Ադրբեջանի իշխանությունը: Որպեսզի այս աղաղակող լցոնումներն ու կարուսելները վատ ազդեցուցություն չունենան քաղաքացիների վրա, կեսօրից հետո որոշվում է, որ Իլհամ Ալիևը մի քանի հեռուստաընկերության համար հարցազրույց պետք է տա ու որն էլ պետք է ուղիղ եթերով հեռարձակվի: Նախ քաղաքացինեին օրվա գլխավոր թեմայից շեղում են մեկ այլ ոչ պակաս գլխավոր թեմայով՝ հարցազրույցով, այնուհետև, Ալիևի ռազմատենչ հայտարարություններով, Հայաստանի նկատմամբ «բարոյական» հաղթանակների մասին հայտարարություններով փորձում են ներքին լսարանի վրա թողնել հզոր, ուժեղ Ադրբեջանի տպավորություն, իրենց բխող բոլոր հետևանքներով: Ալիևն իր խոսքում կարմիր գծով նաև անընդհատ տանում էր, որ Ադրբեջանի միայն այս իշխանությունը կարող է «արժանի, կործանարար հարված տալ Հայաստանին»»:

Քաղաքականություն

Պատահարներ