25-ամյա երիտասարդը տանիքից վայր է ընկել ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում; Ժամը 14։10-ի սահմաններում Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացու, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Նահապետյանի գլխավորությամբ։
Մինչ բժիշկները պաքարում են վիրավորի կյանքի համար, Նաիրիի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Վարդգես Գ-ն է, ով աշխատում է «Սամվել Բաբայան» ՍՊԸ-ում։ Նաիրի ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 14։00-ի սահմաններում Վարդգես Գ-ն Եղվարդ քաղաքի Շիրակի 30 հասցեում գտնվող «Հայատանի էլեկտրացանցեր» Փակ Բաժնետիրական Ընկերության «Նաիրի» մասնաճյուղի հետնամասում գտնվող պահեստային շենքի տանիքին տեսանկարահանման սարք տեղադրելիս անզգուշաբար վայր է ընկել և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...