17-ամյա տղայի սպանությունը բացահայտվել է. մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 2002թ. ծնված անչափահասի սպանության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է:
2019թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18.10-ին, «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Մասիս քաղաքի անչափահաս բնակիչը՝ ծնված 2002թ., ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիշյալ արարքը կատարելու կասկածանքով 2019թ. դեկտեմբերի 23-ին բերման է ենթարկվել նույն քաղաքի 17-ամյա բնակիչը: Վերջինս ձերբակալվել է:
Առգրավվել են նրա հագին եղած հագուստները, որոնց զննմամբ դրանց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ վերջինիս մարմնի քննմամբ՝ աջ ձեռքի մատնեմատին հայտնաբերվել է կտրած-ծակած վերք:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...