13-րդ թոշակ ստանալու մասին լուրերը սուտ են
13-րդ թոշակ կլինի, թե՞ ոչ։ Auroranews-ը չի դադարում այս հարցով զանգեր ստանալ։ Քաղաքացիները հետաքրքրվում են՝ ստանալո՞ւ են 13-րդ թոշակ, թե ոչ և լուրն որքանով է ճիշտ։
Հարգելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ նշենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք՝ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը գրել էր, որ սոցիալական արդարությունը վերականգնելու համար պետք է հենց այս տարի 13-րդ թոշակ ստանան բոլոր թոշակառուները, չէ՞ որ պետական ապարատը ստանում է մեծ պարգևավճարներ, որոնք նույնիսկ միլիոնների են հասնում, իսկ, օրինակ, երկու միլիոն դրամ մեկ մարդու տալու փոխարեն կարելի է 40 թոշակառուի տալ 13-րդ թոշակ։
Եգանյանի այս գրառումը որոշ կայքեր տարածել էին, և տեղեկությունն այնպես էր ընկալվել, թե կարծես թոշակառուները 13-րդ թոշակ են ստանալու:
Հրապարակումներին անդրադարձել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, նշելով. «Էժան ապատեղեկատվություն է. չկա նման բան»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում՝Դեկտեմբերի 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 27-ին,...