Վենետիկում Ծննդյան տոների նախաշեմին փողոցները վերստին ջրի տակ են անցել
Վենետիկում դեկտեմբերի 23-ին ջրի մակարդակը 144 սանտիմետրով բարձրացել Է նորմայից: Այդ մասին հաղորդել են Իտալիայի զանգվածային լրատվամիջոցները:
Դրա հետեւանքով ջրով Է ծածկվել փողոցների մեծ մասը, զբոսաշրջիկները եւ քաղաքի բնակիչները հարկադրված են քայլել վերնահարթակներով: Հեղեղումն այնքան լուրջ չի եղել, որքան սպասվում Էր. փորձագետները կանխատեսել Էին, որ ջրի մակարդակը կբարձրանա մինեւ 150 սանտիմետրի նշագիծ:
Վենետիկում խոշոր հեղեղում տեղի ունեցավ նոյեմբերին: Նոյեմբերի 12-ին Վենետիկում ջրի մակարդակը նորմայից վեր բարձրացավ 187 սանտիմետրով: Հեղեղման պատճառով քաղաքում սահմանվեց արտակարգ դրության ռեժիմ: Տարերային աղետի զոհ դարձավ երկու մարդ:
Իտալիայում Վենետիկի հեղեղումներն անվանում են «բարձր ջուր»: «Բարձր ջրի» գալու մասին խոսում են, երբ այն զրո կետից, որը գտնվում Է Վենետիկի Պունտա դելլա Սալյուտեի թաղամասում, բարձրանում Է 110 սանտիմետրից ավելի, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...