ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Խնդրում ենք մաքրել անցումն ու ապահովել լուսավորությունը»․ քաղաքացիներն ահազանգում են
Հարգելի Քաղաքապետարան, լավ կլինի սա կարգավորել և շատ արագ։
Քաղաքացիների ահազանգի հետքերով Auroranews-ի նկարահանող խումբն այսօր եղել է Չարենց փողոցի հետիոտների համար նախատեսված ստորգետնյա անցումում: Նշյալ անցումը ապահովում է տարածքի բնակիչների, ինչպես նաեւ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտների ու ծնողների անվտանգ տեղաշարժը: Նույն փողոցում է գտնվում նաեւ ՀՀ Գերմանիայի դեսպանատունը: Ի դեպ նշյալ դպրոցը ներառական է, ու այդ հաստատությունում սովորում են հաշմանդամություն ունեցող աշակերտներ: Այս դպրոց են հաճախում նաեւ ԱԺ-ի որոշ պատգամավորների երեխաներ: «Խնդրում ենք հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել ստորգնետնյա անցումը մաքրելու, ինչպես նաեւ նորմալ լուսավորություն ապահովելու ուղղությամբ: Այս դեպքում կարեւոր են նաեւ թեքահարթակները»,- նշեցին մեզ զանգահարած քաղաքացիները։
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Սարգսյանը ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը։Հիշեցնե...
ՈՒՂԻՂ. Քիչ անց կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը. ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Հանրապետության հրապարակում քիչ անց կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը: Միջոցառմանը մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունվարի 1-ից խախտումներ կատարող վարորդներն ոչ միայն կտուգանվեն, այլև կիջեցվեն նրանց միավորները
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վերևից հրամանը ստացել են չեզոքացնել, թող ձերբակալեն». Ռուբեն Հայրապետյան. 168.am
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այսօր խուզարկություն են...