Խոշոր չափի կողոպուտ. գողացել են 50 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն դրամ եւ թանկարժեք զարդեր
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել Կապանի բնակիչ, 27-ամյա Արմեն Գասպարյանից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 00:10-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Գործարանային փողոցի թիվ 4 հասցեում գտնվող իր գրասենյակի պատուհանի ճաղավանդակը կոտրել են, մտել ներս և կատարել գողություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը 2-րդ հարկում գտնվող մետաղյա չհրկիզվող պահարանի դուռը զոդող սարքով կտրել են և այնտեղից հափշտակել մոտ 50 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն դրամ, ոսկյա և արծաթյա թանկարժեք զարդեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործները իրենց հետ պոկել տարել են գրասենյակի տեսաձայնագրող սարքը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա. Գասպարյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Արմեն» ՍՊԸ-ի տնօրեն:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...