Երևանում թալանել են Արմավիր քաղաքի նոտարի Porsche Cayenne-ը
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 46-ամյա Յուրա Եղիազարյանը և հայտնել, որ դեկտեմբերի 20-ի ժամը 23:00-ից մինչև դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, իր բնակության շենքի բակից գողացել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 77 NN 775 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, տուժած Յու. Եղիազարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է Արմավիր քաղաքի նոտար:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...