3-ամյա փոքրիկի հարազատները դիմում են Արսեն Թորոսյանին՝ աչքերդ լայն բաց
Արդեն մի քանի օր է, Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչներ Գագիկ Թառոյանն ու Ջուլիետա Համբարձումյանը սպասում են, թե երբ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հստակ պատասխանելու, թե ինչի Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների մեղքով իրենց առողջ, կենսախինդ թոռնիկը՝ 3-ամյա Ադրիանա Թառոյանը մահացավ: Shamshyan.com-ի հետ զրույցում մահացած երեխայի տատիկն ու պապիկն ասում էին. «Շատ էինք լսել, որ «Արարատ» բժշկական կենտրոնում որոշ բժշիկներ առաջնորդվում են ոչ թե Հիպոկրատի երդմամբ, այլ «ղասաբի» հոգեբանությամբ: Մեր զայրույթն այնքան շատ է, որ նրանց ինչ էլ ասենք, մեր սիրտը չի հանգստանա: Առողջ, կենսուրախ, ժիր երեխային դեկտեմբերի 7-ին ջերմություն ունենալու պատճառով տեղափոխել ենք այդ քամբախ հիվանդանոց, 4 օր հետո արդեն համայրյա մահվան ճիրաններում հայտնված երեխային տալիս են մոր գիրկն ու ասում՝ տեղափոխեք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ինչո՞ւ առողջապահության նախարարին չի հետաքրքրում, որ անգամ երեխային այդ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխելիս շտապօգնությունը վառելիք չի ունեցել: Ինչո՞ւ առողջապահության նախարարին չի մտահոգում, որ Արարատի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արայիկ Սարդարյանը հեռուստատեսությամբ ստորաբար ստահոդ ու կեղծ լուրեր է տարածում: Ո՞վ է պատասխան տալու: Ինչ է, պետք է մի քանի երեխաներ մահանան, որ նոր առողջապահության նախարարը աչքերից հանի ակնոցներն ու միջոցներ ձեռնարկի՞: Արարատի հիվանդանոցի որոշ բժիշկներ՝ գլխավոր բժշկի գլխավորությամբ, սպանեցին մեր երեխային: Ճիշտ է, մենք այլևս հետ չենք բերի փոքրիկին, բայց ուզում ենք՝ Արարատի հիվանդանոցի այն բժիշկները, ովքեր մասնակցություն են ունեցել երեխայի մահվան գործում, գլխավորի հետ դուրս շպրտվեն առողջապահության համակարգից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...