«Որևէ մեկին չես կարող հանձնարարել, որ համաշխարհային հիթ ստեղծի». Գարիկ Պապոյանը նոր ամանորյա երգի շուրջ ստեղծված աղմուկի մասին
Հաղորդավար, դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանը զարմացած է` ինչի՞ համար ենք մրցում Jingle Bells երգի հետ. Facebook սոցիալական ցանցի իր էջում նա տեսանյութ է հրապարակել:
«Որևէ մեկին չես կարող հանձնարարել, որ համաշխարհային հիթ ստեղծի, քանի որ այն չեն ստեղծում. հիթը ֆենոմեն է, դա պահի տակ կամ սիրվում է, կամ չի սիրվում: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ուղղակի վերջերս ինձ զանգել ու Ամանորին նվիրված նոր երգ գրելու առաջարկ է արել, որի շուրջ էլ աշխատում ենք»,–ասում է Պապոյանը։
Երաժշտի խոսքով` իրենց գրած երգը դեռ պատրաստ չէ, բայց մարդիկ արդեն գնահատականներ են տալիս, թե` «ապուշություն» է։ Պապոյանը նշում է, որ իրականում երգն իր, Սոնա Ռուբենյանի և Ավետ Բարսեղյանի հերթական նոր երգն է, որը վախենում են հրապարակել, քանի որ սպասելիքները շատ մեծ են երգից։
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Սարգսյանը ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը։Հիշեցնե...
ՈՒՂԻՂ. Քիչ անց կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը. ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Հանրապետության հրապարակում քիչ անց կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը: Միջոցառմանը մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունվարի 1-ից խախտումներ կատարող վարորդներն ոչ միայն կտուգանվեն, այլև կիջեցվեն նրանց միավորները
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վերևից հրամանը ստացել են չեզոքացնել, թող ձերբակալեն». Ռուբեն Հայրապետյան. 168.am
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այսօր խուզարկություն են...