Շահարկումներից խուսափելու նպատակով ՀՖՖ-ն որոշում է կայացրել Սուրեն Բաղդասարյանին հավատարմագրել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ որոշում են կայացրել հավատարմագրել լրագրող Սուրեն Բաղդասարյանին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրեն Բաղդասարյանը հայտնել էր, որ ՀՖՖ-ն մերժել է իր հավատարմագրումը՝ նախագահի և գործկոմի անդամների ընտրություններին մասնակցելու համար:
Նա ՀՖՖ-ի քայլն ապօրինություն էր որակել։
«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան մնում է այն կարծիքին, որ ունի բոլոր հիմքերը չհավատարմագրելու լրագրող Սուրեն Բաղդասարյանին դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ Ժողովին։ Այդուհանդերձ, ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար, ՀՖՖ-ն որոշում է կայացրել հավատարմագրել վերոնշյալ լրագրողին։ Հավատարմագիրը Սուրեն Բաղդասարյանին կտրամադրվի ՀՖՖ շտաբ-բնակարանում դեկտեմբերի 23-ին Արտահերթ Ժողովի մեկնարկից առաջ սահմանված ընթացակարգով»,-ասված է ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...