«Ժողովուրդ». «Թող նվաստանա, պիտի նվաստանա, թող սովորի». միջադեպ է տեղի ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
Թերթի տեղեկություններով` ՔԿ ծառայության բաժնի պետերից մեկի` Ռոբերտ Նազարյանի ու ծառայության պետի տեղակալի միջեւ աղմկոտ միջադեպ է տեղի ունեցել. ՔԿ ծառայության պետի տեղակալը վիրավորել է բաժնի պետին:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանի հետ. «Հիմա կարող է տղայական խոսակցություն է եղել, արտառոց ոչինչ չի եղել: Կարծես թե կան առանձին սաբոտաժնիկներ, որոնք չեն ուզում, որ այդ բարեփոխումները իրականացվեն, ովքեր ինչ-ինչ եղանակներով փորձում են խոչընդոտել»:
Նրա հետ զրուցել ենք նաեւ աշխատակիցների ատեստավորման հետ կապված բողոքների մասին, ըստ որի` ղեկավար կազմը նվաստացնում է իրենց:
«Եթե մարդն իր իրավունքները եւ պարտականությունները չգիտի, թող նվաստանա, պիտի նվաստանա, թող սովորի: Բա ինչպե՞ս եք պատկերացնում դատապարտյալին ուղեկցողին, եթե ինքը չի պատկերացնում` ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի», – նշեց նա:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...