Թալանել են ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնյայի տունը
Երևանում թալանել են ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետի տունը։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը` նշելով, որ անհայտ անձը կամ անձինք երեկ Երևանում թալանել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Աննա Բադալյանի բնակարանը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ 17:30-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 46 շենքի բնակիչ Բադալյանի տան դուռը բացել են, տակնուվրա արել այն և ննջասենյակից հափշտակել գումար:
Հափշտակված գումարի չափը չի նշվում։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ոստիկանությունից հաստատեցին, որ երեկ Դավթաշենում կատարված բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ Ոստիկանություն ստացվել է։ Սակայն ոչ հաստատեցին և ոչ էլ հերքեցին այն տեղեկությունները, թե թալանված տունը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...