«Հրապարակ». «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը` վարչապետի դստեր մեքենայի մասին
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Քանի օր է՝ հանրությունը վրդովված քննարկում է, թե ինչու է ժամանակին շռայլությունների դեմ պայքարած Նիկոլ Փաշինյանը շռայլությունների գնում, երբ խոսքը վերաբերում է իր ընտանիքին, և ինչու է պետբյուջեի հաշվին 30 հազար դոլարանոց ավտոմեքենա գնել, որը ծառայում է ավագ դստերը։ «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հորդորում է՝ պետք չէ վրդովվել․ «Եթե օրենքի համաձայն է, ուրեմն խնդիր չկա»։
Իսկ հեղափոխության փիլիսոփայությունը մեզ նման շռայլություն թույլ տալի՞ս է։ «Հեղափոխության փիլիսոփայության հետ ի՞նչ կապ ունի»։
Մարդիկ կարծում են, որ այդ գումարով կարելի է առաջնահերթ հարցեր լուծել։ «Ես այդ գումարի վերաբերյալ որոշում չեմ կայացրել, դա այն հարցը չէ, որ գրավի իմ ուշադրությունը։ Ինչ վերաբերում է խնդիրներին, մենք ամենօրյա աշխատանքով փորձում ենք ըստ առաջնահերթության լուծել»։
Ձեր կարծիքով՝ ժողովուրդը ձեզ ձայն է տվել, որ առաջնահերթ ձեր բարեկեցությո՞ւնն ապահովեք։ «Դուք կարծում եք, որ մեր գործունեությունը բերում է նրան, որ մենք ապահովենք Նիկոլ Փաշինյանի ընտանիքի բարեկեցությո՞ւնը»։
Մեքենայի փաստն են նշում։ «Եթե օրենքը պահանջում է, ի՞նչ արատավոր բան կա»։ Օրենքը չի պարտադրում։ «Ոչ, ես վստահ եմ, որ ապօրինի ոչ մի բան չի եղել։ Ու դա այն հարցը չէ, որ պետք է մեծ ուշադրություն սևեռվի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...