Զինկոմիսարիատում շենքում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածներից 3-ի վիճակը կայուն ծանր է
Դեկտեմբերի 19-ին` ժամը 15:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ փլուզվել է Հալաբյան փողոցի թիվ 19ա հասցեում գտնվող թիվ 1 զինկոմիսարիատի (2 հարկանի շինություն) 1-ին հարկի սենյակներից մեկի (ծառայում է որպես դահլիճ) հատակը (մոտ 30 քմ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1 տուժած հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Իրավիճակը պարզաբանելու նպատակով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը մեկնել է Արմենիա ՀԲԿ, որտեղ պարզվել է, որ հոսպիտալացվել են Էրիկ Վ.-ն (ծնված 2001 թ.), Հայկ Մ.-ն (ծնված 2001 թ.), Արթուր Մ.-ն (ծնված 2001 թ.), Խաչատուր Թ.-ն (ծնված 2001 թ.), Գրիգոր Թ.-ն (ծնված 2001 թ.), Միհրան Ա.-ն (ծնված 2001 թ.), Ժորա Ա.-ն (ծնված 2001 թ.), Ռաֆիկ Մ.-ն (ծնված 2001 թ.), Աշոտ Ի.-ն (ծնված 2001 թ.), Հայկ Մ.-ն (ծնված 2000 թ.), Տիգրան Հ.-ն (ծնված 2001 թ.), Արտաշես Ն.-ն (ծնված 2001 թ.), Անահիտ Ա.-ն (ծնված 1957 թ․) և Նաիրա Մ.-ն (ծնված 1974 թ․):
Բժիշկները Նաիրա Մ.-ի, Հայկ Մ.-ի (ծնված 2001թ.) և Էրիկ Վ.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հավաքակայանի փլուզված հատվածին հարակից սենյակից 3 անձի դուրս են բերել արգելափակումից:
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել են ՀՀ ԿԵ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ԿԵ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...