«Ժամանակ». ՔՊ-ի որոշումը. փոխվում է համայնքապետերի ընտրման կարգը
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ կառավարությունը ներկայացրել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթ, որով առաջարկվում է 4 հազարից ավելի ընտրող ունեցող, ինչպես նաև մինչև 4 հազար ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում կատարել անցում համայնքի ավագանու ընտրության համամասնական ընտրակարգի, որով օրենսդրական մակարդակով համայնքի ներկայացուցչական մարմնի համար կընձեռվեն մրցակցային պայմաններ, կապահովվի լայն քաղաքական ներգրավվածություն և ուժերի հարաբերակցություն:
Ըստ այս փոփոխության՝ համայնքապետը կընտրվի ոչ թե ուղղակի ընտրության միջոցով, այլ ավագանու կազմից, ավագանու անդամների կողմից: Պարզ է, որ այս օրենսդրական փոփոխությունը ՔՊ-ի արձագանքն է վերջին շրջանում տեղի ունեցած համայնքապետի ՔՊ-ի համար ձախորդ ընտրություններին, և իշխանությանը թվում է, թե համամասնական ընտրակարգով ավելի հեշտ կլինի համայնքները իրենց վերահսկողության տակ վերցնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...