Քաղաքապետարանի արձագանքը` երթուղայինի վարորդի ոգելից խմիչք օգտագործելու վերաբերյալ քաղաքացու ահազանգին
Auroranews-ը ահազանգ էր ստացել, որ Երևանի թիվ 67 համարի միկրոավտոբուսի վարորդները օղի են խմում երթուղու վերջնակետում, ապա շարունակում աշխատանքը:
Մեր զրուցակիցը հայտնել էր, որ նկատել է, թե վարորդներն ինչպես են կենաց ասում, օղի խմում և նստում ղեկին: «Տեսա, որ խմեցին, հետո ուղևորներ հավաքվեցին և դուրս եկան երթուղի»,- մեզ հետ զրույցում ասել է ականատեսը:
Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Auroranews-ի հետ զրույցում նշեց, որ իրենք գնացել են ահազանգի հետքերով ու ճշտել, որ լուսանկարներում երևացող տղամարդը երթուղայինի վարորդը չի եղել։
«Տվյալ մեքենայի վարորդը ընդհանրապես ոգելից խմիչք չի օգտագործում՝ կրոնական նկատառումներից ելնելով»,- մեզ հետ զրույցում ասաց Կուբատյանը։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...