Հայաստանն արագացնում է Փարիզի համաձայնագրի իրականացումը
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ Երևանում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Հայաստանն արագացնում է Փարիզի համաձայնագրի իրականացումը» թեմայով կլոր-սեղանի քննարկումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան, ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին, այդ թվում նաև Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկոն, Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին, Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե Տոլոցկիենեն, Գերմայիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Ուենդելբերգերը, Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրգեր Կարլսոն, շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Վարդան Մելիքյանը և Իրինա Ղափլանյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դ. Հարությունյանը։
Բացման խոսքով հանդես են եկել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։
Շրջակա միջավայրի նախարարը մանրամասն ներկայացրել է Հայաստանի ներկայացուցչությունը COP25-ում և Կոնվենցիայի ներքո ստանձնած պարտավորությունների ընթացքի վերաբերյալ ակնկալվող գործողությունները։
Միջոցառման նպատակն է քննարկել Կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության հանձնառությունները և կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը, դրա նկատմամբ հարմարվողականության բարձրացմանը, ինչպես նաև ցածր արտանետումներով և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն տնտեսության զարգացման խթանմանն ուղղված գործողությունները՝ օրենսդրության և քաղաքականությունների ներդաշնակեցման միջոցով, որպես Արևելյան գործընկերության երկիր և «ԵՄ-ը կլիմայի համար» ծրագրի շահառու:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Մադրիդում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 25‐րդ համաժողովի (COP25) շրջանակներում դիտարկված թեմաներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...