Ճանապարհային երթևեկության փոփոխություն Երևանի մի շարք փողոցներում
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում ենք, որ ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների հապաղումներից ու խցանումներից խուսափելու համար 2019թ. դեկտեմբերի 21-ից Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան և Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկներում փորձնական կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում Կոմիտասի պողոտայով Փափազյան-Կոմիտաս խաչմերուկից դեպի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկ և Կիևյան կամրջով դեպի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկ առաջին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին կթույլատրվի խաչմերուկներում երթևեկել ուղիղ կամ դեպի աջ, ներկայումս գործող միայն դեպի աջի փոխարեն: Նշված խաչմերուկներում լուսացույցներից կապամոնտաժվեն դեպի աջ անընդհատ երթևեկությունը թույլատրող աջ սեկցիաները, համապատասխանորեն կփոխարինվեն հատուկ թելադրանքի նշաններն ու գծանշումները:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...