ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաբաբ առ քաբաբ բացահայտելու ենք․ Նիկոլ Փաշինյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը Կառավարության այսօրվա նիստում զեկուցեց, որ առաջարկում են «Գիշերօթիկ խնամքի ծառայություններ» միջոցառումից գումարները վերաբաշխվեն դեպի «Կենսաբանական ընտանքիներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակություն փաթեթի տրամադրում և «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ» միջոցառումներին։
Գասպարյանն ընդգծեց, որ հաստատություններից ընտանիքներին ուժգնության ուղղորդումը նպատակ ունի նպաստել, որ երեխաները ընտանիքներում մեծանան և իրենց համայնքում ձևավորվեն որպես ՀՀ քաղաքացիներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս թեմային անդրադառնալով՝ ընդգծեց, որ այսօր Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, թե ՀՀ կառավարությունը իրավարար քաղաքականությամբ ընտանեկան արժեքներին հակադրվում է և գործում է ընդդեմ ընտանեկան արժեքների․
«Ընդ որում, շատ հետաքրքիր էր, որ երեխային ընտանիք վերադարձնելու քաղաքականությունը վարում է մեր կառավարությունը, իսկ երեխաներին ապօրինի որդեգրելու մեխանիզմներ Հայաստանում գոյություն են ունեցել այն իշխանության տարիներին, որոնք, ազգային արժեքների դրոշը բռնած, ինչ են արել, մենք բոլորս գիտենք, այդ թվում, կոնկրետ քաղաքական ուժեր»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հետաքրքիր է, որ 2003 թվականից ՀՀ պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտ երեխաներին ապահովել բնակարանով և «ազգային», կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել այդ հարցը լուծել, մարդիկ են եղել, որ այդ ընթացքում եղել են նախարար, հայտնի կուսակցություններից, մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու ծրագիր է եղել, իսկ այդ բնակարանները չեն հասել երեխաներին․
«Հիմա որ գնանք, հետաքննենք, պարզենք, և պարզվի ինչ-որ բան, ու էդ մարդիկ հայտնվեն բանտում, պարզվելու է, որ նրանք քաղաքական հալածյալ են, ճի՞շտ է: Հանուն ազգի պետական միջոցները քաբաբների վրա ծախսածները հիմա ՀՀ-ում հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ, հիմա որ ասեմ՝ քաբաբ առ քաբաբ բացահայտելու ենք, պիտի ասեն՝ ատելության քարոզչություն է իրականացվում Հայաստանում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Գասպարյանն էլ տեղեկացրեց, որ երեկ արդեն մանկատան 18 շրջանավարտների հանձնվել են բնակարանների վկայագրերը։
Վարչապետն էլ ընդգծեց, որ բոլոր երեխաներին աղքատությունից ապահովագրելու միայն մի տարբերակ ունենք՝ տալ պատշաճ կրթություն, որ նրանք ստանան այնպիսի մասնագիտութուն, որ աշխատանքի շուկայում գտնեն պատշաճ աշխատանք:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը մասնակցում է ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ոչ, շնորհակալ եմ» Պուտինը` Փաշինյանին
Այսօր Մոսկվայում տեղի ունեցավ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստ։ Նիստի ավարտին, երբ արդեն պետք է ստ...
Վարչապետը տեսանյութ է հրապարակել «ընտանեկան փախուստից»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հետևյալ գրառմամբ․«Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդա...
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...