ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոլվացման կետերից կատարված 10-ից ավելի գողության դեպքերը բացահայտվել են
Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնում անձնական ունեցվածքի գողության մի քանի հաղորդում ստացվեց։ Թիրախը «Լվա ինքդ» անվամբ հայտնի ավտոլվացման կետերն էին։ Դրամարկղերից հափշտակել էին տարբեր չափի գումարներ։ Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ միջոցառումների, ինչպես և դեպքերի հանգամանքների վերլուծության արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունները կատարել է նույն անձը։ Խոսքը Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի մասին է։
Կասկածվողը դեկտեմբերի 18-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին փող, պտուտակահան, դիմակներ և այլն։ Բերման ենթարկվածը խոստովանել է, որ ավտոլվացման կետերից գողություններ է արել։
Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 25-ամյա երիտասարդը գողություններ է արել ոչ միայն Արմավիրի բաժնի սպասարկման տարածքի, այլև այլ տարածքների ավտոլվացման կետերից։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր Մոսկվայում տեղի ունեցած հրաձգությունից
Ինչպես արդեն հայտել էին, դեկտեմբերի 19-ի երեկոյան երեկոյան Մոսկվայի կենտրոնում Անվտանգության դաշնային ծառայության շենքի...