
Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանն անդրադարձել է ոստիկանության հայտարարությանը

ՀՀ ոստիկանությունը հրապարակում է կատարել՝ հայտնելով, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ սա ճնշման փորձ է Վերաքննիչ դատարանի վրա, որը վաղը պետք է հրապարակի Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու բողոքի վերաբերյալ որոշումը: «ՀՀ ոստիկանության այս հրապարակումն էժանագին բեմականացման տպավորություն թողեց։ Հրապարակման մեջ բացակայում էր ինչ-որ կոնկրետություն, պարզ չի դառնում, թե որ քրեական գործի և որ ցուցմունքի մասին խոսքը։ Ակնհայտ է, որ սա ճնշման փորձ է Վերաքննիչ դատարանի վրա, որը վաղը պետք է հրապարակի Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու բողոքի վերաբերյալ որոշումը, իսկ մեղադրական կողմի վերջին հույսի արգումենտն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինելով կարող է ազդել վկաների վրա, և ահա նրա աջակիցները, տեսեք, նույնիսկ առանց նրա են ազդում, ինչ կլինի եթե նա լինի ազատության մեջ»,- ասել է Սողոմոնյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում