Հայագիտական առարկաների ուժեղացումը կառավարության առաջնահերթությունն է
Հայագիտական առարկաների ուժեղացումը և դրանց ուսումնասիրումը մեր առաջնահերթությունն են: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ինքնության հետ կապված հարցերը առաջնահերթություն են համարվում և դպրոցում հայագիտական առարկաների ուժեղացման ուղղությամբ աշխատանք է տարվում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընդհանուր համատեքստում կա կանխավարկած, որ մեր երեխաները դպրոցում չպետք է պատմություն, գրականություն, հայոց լեզու սովորեն:
«Հետո երբ մի կերպ ծանոթով մեր երեխաներին ընդունում ենք բուհ, այնտեղ պետք է արդեն զրո դասարանի կուրսն ինժեներական ֆակուլտետներում նորից կրկնենք: Չի կարող այդպիսի բան լինել: Այո, եկեք խոստովանենք, որ մեր դպրոցներում պատշաճ պատմություն, գրականություն, հայոց լեզու չի ուսուցանվում, և երբ նախորդ տարի նախարարությունը հանդես եկավ միասնական քննություն անցկացնելու նախաձեռնությամբ, ստուգելու համար, թե ինչ է տեղի ունենում մեր դպրոցում, ամբողջ կրթական համակարգը աղմուկ հանեց: Որովհետև պետք է պարզվեր, որ մատյաններում առկա գնահատականները, գիտելիքները իրար հետ չեն բռնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց
Քիչ առաջ Յոյանի անվան արյունաբանական կենտրոնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում արյուն հանձնեց։ &nb...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...