Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը Զելենսկուն խնդրել է շրջվել դեպի լուսանկարիչները

Փարիզում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, հայտնում է РИА Новости-ն:Պուտինի խոսքով՝ հանդիպումը լավ է անցել:Երկկողմանի բանակցությունները տևել…

Փարիզում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, հայտնում է РИА Новости-ն:

Պուտինի խոսքով՝ հանդիպումը լավ է անցել:

Երկկողմանի բանակցությունները տևել են մոտ 1 ժամ և 20 րոպե: Իսկ արդեն «նորմանդական քառյակի» գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շփոթել է տեղերը սեղանի շուրջ և քիչ էր մնացել՝ նստի Պուտինի աթոռին:

 

Հանդիպման սկզբում ուկրաինացի նախագահը նախ շփոթել է տեղերը սեղանի շուրջ և քիչ էր մնացել նստեր ՌԴ ղեկավարի աթոռին: Այնուհետև Զելենսկին, մեջքով նստած դեպի լուսանկրիչները, սկսել է բացել թղթապանակը: Այդ պահին Էմանուել Մակրոնը նրան ձեռքով ցույց է տվել հետևի կողմում կանգնած լրագրողներին:

Զելենսկին միանգամից չի հասկացել, թե իրեն ինչ են ասում: Այդ ժամանակ Պուտինը նրան խնդրել է շրջվել, որից հետո Զելենսկին ժպտալով շրջվել է դեպի տեսախցիկը:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250